National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.07.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները շարունակական կլինեն: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարեւոր գործընկերներից է եւ առանցքային տեղ է զբաղեցնում մեր երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում՝ ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը կարեւորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է. «Ամեն անգամ, երբ ունենում ենք զոհեր, ես ցավ եմ ապրում: Յուրաքանչյուր մարդու կյանք ինձ համար բարձրագույն արժեք է եւ կապ չունի, թե այդ երիտասարդները, որ կողմից են զոհվում»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ռիչարդ Միլսն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մարդասեր դիրքորոշումը: Դեսպանը հավաստիացրել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին մասնակցելու հանձնառությանը:

«Խորհրդարանական հարթակում Հայաստանի քաղաքացիների հույսերն ու երազանքները, մտահոգություններն ու մարտահրավերներն արտացոլող բովանդակալի բանավեճ ծավալելու հարցում առանցքային է բազմակարծությունը: Մենք պատրաստ ենք կոռուպցիայի դեմ պայքարում պետական հաստատությունների նկատմամբ վստահության մեծացման եւ մեր երկու մեծ ազգերի միջեւ երկկողմ կապերի ամրապնդման աշխատանքներում աջակից լինել Ձեր եւ Ձեր գործընկերների ջանքերին», - իր խոսքում ասել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են, որ հայ-ամերիկյան համագործակցությունն այս տարիների ընթացքում զարգացել է տարբեր ոլորտներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին, մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am